Հրաշալի պատահարներ
18.07.2025 | 21:59
Հուլիսի 19
Տեր, ուրախ սրտով շնորհակալություն ենք հայտնում
Քո սքանչելի օրհնությունների համար, որ անձրևում ես մեզ վրա այսօր և ամեն օր:
Ես ձեր կողքին եմ: Ես առաջնորդում եմ ձեզ, ամեն ինչի մեջ հետևեցեք ինձ: Անասելի սքանչելիքներ կբացվեն ձեզ, որոնք իրապես վեր են ձեր երևակայությունից:
Եսեմ ձեր առաջնորդը. այս միտքը թող հրճվանք պատճառի ձեզ:
Ես ձեր Առաջնորդն եմ ու Բարեկամը:
Հիշեք, որ հրաշք գործելը ինձ համար բնական վիճակ է: Սովորական երևույթ, որը սակայն իրագործվում է հոգևոր ուժերով, իսկ այն մարդը, որ գործում, բայց զգայարաններով է ընկալում, բնությանը հակառակ բան է համարում հրաշքը:
Իմացեք նաև, որ բնական մարդը թշնամության մեջ է Աստծո հետ:
Սակայն դուք ամբողջովին Ինձ դարձեք:
Աղոթք արեք, որ ավելի լավ ըմբռնեք, որ չկա ավելի մեծ հրաշք, քան ինձ հետ լինելու ամենօրյա պատեհությունը, ինչը իրականություն կարող է դառնալ, եթե առաջնորդվում և վերհայեցում եք ապրում Ինձնով:
Իմ զավակներ, թագավորությանս որդիները առանձնահատուկ կերտվածքի Ժողովուրդ են, առանձնացված մարդիկ, տարբեր՝ հոգսերով, ձգտումներով, շարժառիթներով և վարձատրության մասին ունեցած իրենց ուրույն ըմբռնումով:
Դուք ականատես եղաք իրադրության, որ պատահեց` ինչքան դյուրին, նույնքան էլ պարզ և այնքան հեռու մնաց արտաքին ազդեցություններից, որ դուք զարմացած մնացիք:
Սակայն իմացեք, Իմ զավակներ, որ պատահածը, ձեր կարծածի պես, այնքան էլ դյուրին ու պարզ չիրականացավ:
Այդ իրագործվեց ժամերով, օրերով ու ամիսներով սպասելուց և սիրտ մաշող պայքարներից հետո միայն: Պայքար, որ դուք մղեցիք արիությամբ ու աննահանջ միտումով` հաղթահարելու համար ձեր Ես-ը, կատարելու համար Իմ կամքը և ապրելու` համաձայն Իմ ուսմունքի:
Արհամարհանքը, նեղություններն ու տառապանքը, երբ համբերությամբ տարաք, նշանակում է ստացել եք հոգևոր մի զորություն, որը հրաշալի ձևով գործում է ձեր մեջ:
Մեկնաբանություններ